Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Արցախի Մեծ Շենի «Մանդուռ» վանքը» թեմայով բանախոսություն ՀԱԻ-ում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

09-12-2024 18:00

«Արցախի Մեծ Շենի «Մանդուռ» վանքը» թեմայով բանախոսություն ՀԱԻ-ում

Դեկտեմբերի 9-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի հերթական սեմինարը։ «Արցախի Մեծ Շենի «Մանդուռ» վանքը» թեմայով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից Համազասպ Աբրահամյանը։

Հ. Աբրահամյանը ներկայացրեց Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի մերձակա հնավայր-սրբավայրերից մեկը, որը տարածքի բնակիչներն անվանում են Մանդուռ, այսինքն՝ մատուռ։ Թեմային անդրադարձավ նաև խմբի ղեկավար, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկմամբ: