Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության (Realpolitik) իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսություն

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

11-12-2024 18:00

«Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության (Realpolitik) իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսություն

Դեկտեմբերի 11-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում Սփյուռքի ուսումնասիրության բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության (Realpolitik) իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությունը։ Բանախոսությունը վարեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը:

Բանախոսության ընթացքում Հովհաննես Սարգսյանը, մասնավորապես, նշեց հայագիտական հետազոտությունների, հատկապես, արդի հայ ինքնության (ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Սփյուռքում) ուսումնասիրությունների ռազմավարական նշանակությունը ներկայիս ներքին և արտաքին պետական քաղաքականության կերտման գործընթացում: Ներկայացվեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի կողմից իրականացվող «Ձևափոխվող ինքնությունները իբրև քաղաքագիտական հետազոտության հիﬓահարց (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)» ծրագրի նպատակներն ու մեթոդաբանությունը: Նորայր Դունամալյանն, իր հերթին, անդրադարձավ ազգային, քաղաքական և քաղաքացիական ինքնությունների ձևափոխման առանձնահատկություններին՝ ներկայիս իրականության պայմաններում: Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկմամբ: