Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

15-12-2024 21:00

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ին

Ս.թ. դեկտեմբերի 7-15-ը Երևանի պետական համալսարանում անցկացվեց Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024» գիտական միջոցառումը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) աշխատակիցները: ՀԱԻ Հնակենսաբանության և էթնոկենսաբանության խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը ներկայացրել է «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. հետազոտության ընթացիկ արդյունքները և հեռանկարները» խորագրով զեկույցը, Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բենիկ Վարդանյանը՝ «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո», իսկ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատող Հայկուհի Մուրադյանը՝ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» զեկույցները: