Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

19-12-2024 19:00

Կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

Դեկտեմբերի 19-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
 
Արսեն Բոբոխյանը նշեց, որ ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը՝ հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները: Աշխատանքի նպատակն է միավորել նախկին և նոր տվյալները՝ քարակոթողների երևույթը թվագրելու և մեկնելու համար: Ելույթներով հանդես եկան նաև պաշտոնական ընդդիմախոսներ պ.գ.դ. Գարեգին Թումանյանը, ա.գ.դ. Հակոբ Սիմոնյան, պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը:
 
Գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ա․ Բոբոխյանին կշնորհվի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։