Կայացավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խումբի 2024թ․-ի վերջին սեմինարը
Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խումբը կարևոր աշխատանք է իրականացնում՝ կապված Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրների հետ։ Նույն խնդիրներին էր նվիրված 2024թ․ դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում կայացած այս տարվա վերջին սեմինարը։ «Արցախի անտիկ մշակույթն ադրբեջանական հնագիտական հետազոտություններում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը, իսկ պ.գ.թ. Հայկուհի Մուրադյանը ներկայացրեց «Պատերազմը և թանգարանը․ Արցախի օկուպացված թանգարանները․ մշակութաբանական հետազոտություն» բանախոսությունը։ Ներկա էին խմբի անդամներ, թեմայով հետաքրքրվողներ։
Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի ղեկավար, պատմաբան, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ով նաև ղեկավարում էր Արցախի Տիգրանակերտ քաղաքի հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները, ներկայացրեց խմբի կատարած աշխատանքները վերջին ժամանակներում։