Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կայացավ Իվան Սեմյանի «Սինտաշյան եվ Պետրովսկյան բրոնզեդարյան մշակույթների ռազմական գործը փորձարական հնագիտության լույսի ներքո» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

07-01-2025 11:56

Կայացավ Իվան Սեմյանի «Սինտաշյան եվ Պետրովսկյան բրոնզեդարյան մշակույթների ռազմական գործը փորձարական հնագիտության լույսի ներքո» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

Դեկտեմբերի 26-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները:

Ատենախոսության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի հանձնաժողովի անդամները՝ գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյանը, պաշտոնական ընդդիմախոսներ`պ.գ.դ. Ռուբեն Բադալյանը, պ.գ.դ. Արտակ Գնունին և այլք: Գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ի. Սեմյանին կշնորհվի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։