Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ աշխատակիցներ Լուսիեն Տանաջյանը և Սոնա Ներսիսյանը մասնակցեցին Լիսաբոնում կայացած

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

13-01-2025 11:08

ՀԱԻ աշխատակիցներ Լուսիեն Տանաջյանը և Սոնա Ներսիսյանը մասնակցեցին Լիսաբոնում կայացած "GEOPOLITICS, MIGRATION AND IDENTITIES IN CENTRAL EURASIA ( JOINT MEETING CESS-ESCAS)" խորագրով միջազգային գիտաժողովին

2025թ. հունվարի 7֊11_ը Լիսաբոնում կայացավ "GEOPOLITICS, MIGRATION AND IDENTITIES IN CENTRAL EURASIA ( JOINT MEETING CESS-ESCAS)" խորագրով միջազգային գիտաժողովը: Մասնակցում էին շուրջ 300 գիտնական_հետազոտողներ տարբեր տարածաշրջաններից։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը և պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը ներկայացրեցին զեկուցումներ համապատասխանաբար՝ "Identity negotiations among Russian migrants in Armenia. Narratives and Discourses" and "The identity reconstruction of Russian immigrants in Armenia" թեմաներով։

Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ճամափորդական դրամաշնորհի միջոցով։ Զեկուցումները հիմնված են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Այլազգի ներգաղթյալների սոցիալական ինտեգրման փորձառությունը Հայաստանում. իրավիճակ և զարգացումներ - 22YR-6A037» նախագծի արդյունքների վրա։