Հունվարի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին բանախոսություններից մեկը։ Ինստիտուտի ազգագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը ներկայացրեց ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» խորագրով զեկույցը։ Ներկա էին ՀԱԻ ազգագրության և այլ բաժինների աշխատակիցներ։
Ըստ զեկուցողի՝ Լոռվա Այգեհատ (Իգահատ) գյուղում մինչ այժմ պահպանվել ու օգտագործվում են քարափներով անցկացված ուղիններ, որոնց տեղացիները կոչում են «Մուտ»։ Հանգամանալից ներկայացրեց՝ ինչպիսի ճանապարհ է «Մուտ»-ը (դրանք հիմնականում կիրճեր իջնող ճանապարհներ են, որոնք անցնում են ժայռերի միջով), ինչ նշանակություն է ունեցել տեղացիների համար, խոսեց նաև ՀՀ տարբեր մարզերում և Արցախում նմանա ճանապարների առկայության մասին։