Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում հյուրընկալվեց Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

03-02-2025 19:00

ՀԱԻ-ում հյուրընկալվեց Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը

ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը ներկայացրեց բանախոսին՝  կարևորելով նրա աշխատանքները։ Ա. Բոբոխյանը մասնավորպես նշեց, որ  գիտնականն աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Պերուում, արժանացել տարբեր մրցանակների, իսկ վերջին շրջանում աշխատում է ՀՀ Վեդիի տարածքում՝ Հոնկանգի համալսարանի և ՀԱԻ համատեղ «Ճարտարապետական շինություններ» ծրագրով, որը ղեկավարվում է Հայկ Ազիզբեկյանի կողմից։ Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։

Իր ելույթում Օթենին-Ժիրարը ներկայացրեց Վեդի գետի հովտի նախագծման պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին, ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը:

Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։