ՀՀ ԳԱՀ Հնագիտության և ազգագրության ինստուտի (ՀԱԻ) Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում մարտի 10-ին տեղի ունեցավ հերթական սեմինարը։ Բաժնի գիտաշխատող Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը։ Ներկա էին նույն բաժնի աշխատակիցները։ Բաժնի վարիչ Միհրան Գալստյանը ողջունեց ներկաներին, կանանց շնորհավորեց իրենց տոնի առթիվ։ Հ․ Աբրահամյանը ներկայացրեց ապագա գիրքը՝ տեղեկացնելով այն նվիրված է հայ ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։ Նշեց՝ գիրքը հիմնականում կազմված է 3 գլխից և երկար տարիների ուսումնասիրությունների արդյունք է։ Վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին հեղինակին, եղան առաջարկներ, հուշումներ տոնի կայացման, ժամանակի, անվան, խորհրդի և այլ հարցերի շուրջ։ Սեմինարը եզրափակեց Մ․ Գալստյանը։