Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում  տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով  աշխատաժողովը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

17-03-2025 22:00

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողովը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) մարտի 17-ին տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողովը։ ՀԱԻ Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ներկաներին ողջունեց ու աշխատաժողովը բացեց Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը։ Բանախոսությամբ հանդես եկավ Հասմիկ Սիմոնյանը, ով երկար տարիներ զբաղվում է հնագիտական պեղումների ընթացքում կիրառվող հնամարդաբանական նյութերի հետազոտության կենսահնագիտական մեթոդների ուսումնասիրությամբ։ Վերջինիս իր խոսքում ընդգծեց. «Կենսահնագիտությունը նոր զարգացող գիտաճյուղ է և սկիզբ է առել նախորդ դարի 70-ական թթ-ին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի հնագետ Գ. Քլարկի կողմից 1972 թ.՝ վերաբերելով հնավայրերից հայտնաբերված կենդանական ոսկորների ուսումնասիրությանը»։ Բանախոսն անդրադարձավ նաև 1977թ․ ամերիկացի հնամարդաբան Ջ․ Բուիկստրայի կողմից «Կենսահնագիտություն» եզրույթին։ Այն ներկայացվել է որպես հնագիտական հուշարձաններից հայտնաբերված մարդկային մնացորդների գիտական ուսումնասիրությամբ զբաղվող գիտակարգ, որը այլ երկրներում հայտնի էր «Ոսկրահնագիտություն կամ հնաոսկրաբանություն» անվամբ։ Գիտակարգն աշխատում է ոչ միայն կմախքի չափագրական, այլև հիմնականում սեռատարիքային և հնաախտաբանական հատկանիշների հետ, հիմքում ունենալով ֆիզիոլոգիական սթրեսի տեսությունը:
Աշխատաժողովի ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։