Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում կայացավ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» խորագրով սեմինարը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

17-03-2025 21:56

ՀԱԻ-ում կայացավ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» խորագրով սեմինարը

Մարտի 17-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» բանախոսությամբ հանդես եկավ խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Իր ելույթում Հ․ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Արցախում, հատկապես՝ Տիգրանակերտ հնավայրում, նշեց․ «5-6-րդ դարերում, երբ քրիստոնեական եկեղեցիները ստեղծում էին Քրիստոսի, նրա աշակերտների ու Երուսաղեմի հետ կապերի մասին առասպելները, էական դերակատարում են ձեռք բերում այդ կապերի նյութեղեն «ապացույցները» (կենաց փայտի մասունքներ, սրբերի ոսկորներ, արյուն, սրբազան ձեթ, ջուր և այլն)»։ Տեղեկացրեց նաև նշված առասպելների մասին կան նաև մատենագիտական շատ տեղեկություններ վաղմիջնադարի հայ մի շարք պատմիչների մոտ։ Բանախոսության նպատակն էր՝ մատենագրական տեղեկությունները համադրել հնագիտական իրողությունների հետ և առաջ քաշել այն հիպոթեզը, որ սրբերի մասունքների համար հիմնական նյութական աղբյուր են ծառայել մինչքրիստոնեական զանազան տիպի և հատկապես կարասային թաղումները։