ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) մարտի 26-28-ին անցկացնելու է գiտխորհրդի նիստ, որի ընթացքում կներկայացնի հնագիտական 2024 թ. իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։
Գիտխորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում: Ներկա էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.դ.,պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ, ոլորտով հետաքրքրվողներ:
Նիստը բացեց ՀԱԻ տնօրեն պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը, ով տեղեկացրեց, որ հաշվետու 2024թ. պեղվել և ուսումնասիրվել են Հայաստանի 30 հնավայրեր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար: Այդ ուսումնասիրությունները զգալիորեն նպաստել են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության բացահայտմանը և հանրայնացմանը: Համագործակցություններն ընդգրկում են աշխարհագրական լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, ինչն ընդգծում է միջազգային հետաքրքրությունը Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ:
Առաջինը հեռավար հանդես եկավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անժելեսի համալսարանի ներկայացուցիչ Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկին, ով տեղեկություններ տվեց ՀԱԻ գիտական ղեկավար, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ «Մասիս բլուր» հնավայր-հուշարձանում 2024-ին կատարած պեղումների վերաբերյալ:
Հնագետ Բորիս Գասպարյանը ներկայացրեց 2024-ին Արմավիրի մարզի «Լեռնագոգ-1» հնավայրի պեղումների մասին: Օրվա ընթացքում նախատեսած էր ևս 8 զեկույց:
Նիստերը կշարունակվեն նաև մարտի 27-28-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (Չարենց 15):