Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Բանախոսություն ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր» թեմայով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-05-2025 17:00

Բանախոսություն ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր» թեմայով

«Սասնա ծռեր» («Սասնա տուն», «Քաջանց տուն», «Ջոջանց տուն», «Դավիթ և Մհեր», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»…) էպոսի համահավաք նոր պատումի կազմման աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր բանախոսություն տեղի ունեցավ մայիսի 22-ին ՀԱԻ ընթերցասրահում՝ ամենամսյա Բանագիտական քննարկումների շրջանակում։
Էպոսագետ Հայկ Համբարձումյանը ներկայացրեց իր կազմած նոր համահավաքի սկզբունքները, կատարած աշխատանքի խութերն ու վայելքները։ Նոր համահավաք տեքստը հյուսված է մինչ այժմ տպագրված շուրջ 90 պատումների հիման վրա, ինչպես նաև օգտագործվել են Հովսեփ Օրբելու գլխավոր խմբագրությամբ կազմված առաջին համահավաքի (Երևան, 1939 թ.), Տիգրան Չիթունու հյուսած երկրորդ՝ «Սասունական» տարբերակի (Փարիզ, 1943 թ.) և Գրիգոր Գրիգորյանի ու իր գործընկերների պատրաստած վերջին տարբերակի (Երևան, 1993 թ.) տվյալները։
Բանախոսութան ավարտին ծավալվեց աշխույժ և օգտակար քննարկում, կարծիքների ու տեսակետների փոխանակում։