Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

30-05-2025 17:38

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովին

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» ծրագրի շրջանակում (ղեկավար՝ պ.գ.թ. Արսեն Հարությունյան) վիմագրագիտական միջազգային աշխատաժողով է կայացել Ավստրիայի գիտությունների ակադեմիայում։
Աշխատաժողովը կազմակերպվել է ծրագրի օտարերկրյա գործընկեր՝ դոկտոր Անդրեաս Ռոբիի նախագահությամբ։
«Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ Արսեն Հարությունյանը (թեմա՝ Վիմագիր կազմելու ավանդույթը միջնադարյան Հայաստանում), Հին հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Հայկ Գյուլամիրյանը (թեմա՝ Հռոմեական լեգեոնները Հայաստանում՝ վիմագրերի լույսի ներքո) և Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Վահե Սարգսյանը (թեմա՝ Վանի թագավորության գրավոր մշակույթը):
Աշխատաժողովի ընթացքում հայ և օտարազգի մասնագետները ներկայացրել են վիմագրական ժառանգության տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկությունները՝ սկսած Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար։