Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

02-06-2025 15:52

ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին

Մայիսի 28-30-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց աշխարհի ժողովուրդների էպոսների 8-րդ փառատոնին, որի շրջանակում տեղի ունեցավ էպոսագիտական միջազգային գիտաժողով։ Վերջինիս խորագիրն էր՝ «Էպոսի ունիվերսալ բնույթը. տիպաբանություն և բազային էթնիկ մոդելներ» միջազգային գիտա-գործնական սիմպոզիում, այն նվիրված էր «20-րդ դարի Հոմերոս» կոչված նշանավոր վիպասաց-ասացող Սայակբայ Կարալաևի 130-ամյակին։

Գիտաժողովի լիագումար նիստը նախագահում էր Տորք Դալալյանը։ Մասնակիցները ավելի քան 30 երկրներից ժամանած բանագետներ, էպոսագետներ և մշակութային մարդաբաններ էին։ Տ. Դալալյանի զեկուցումը վերաբերում էր հայ-կովկասյան էպոսների տիպաբանական առանձնահատկություններին։

Փառատոնի և գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցան շահեկան գիտական քննարկումներ, արվեցին համագործակցության առաջարկներ, մասնակիցներն այցելեցին Ղրղզական ազգային «Մանաս» թատրոն, տեղի ունեցան մշակութային այլ միջոցառումներ և այցելություններ։