Հունիսի 2-7-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվեց 14th International Congress on the Archaeology of the Ancient Near East (14th ICAANE) միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մերձավոր Արևելքի վաղ հնագիտությանը։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը, գիտաշխատողներ պ․գ․թ․ Արմինե Հարությունյանը, Մարիամ Սարիբեկյանը, Լևոն Աղիկյանը և Իվան Սեմյանը։
Մասնակիցները գիտաժողովի ընթացքում հանդես եկան Հայաստանի տարածքում վերջին տարիներին ուսումնասիրվող նեոլիթյան, խալկոլիթյան և վաղբրոնզեդարյան մի շարք հուշարձանների(Հաղարծին, Այրում, Թեղուտ, Եղեգիս-1, Կառնուտ, Ոսկեբլուր) պեղումների, Կուր-Արաքսյան մշակույթի տարածման և էքսպերեմենտալ հնագիտության զարգացման հայկական փորձի մասին զեկուցումներով։