Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայ-իտալական համատեղ հնագիտական պեղումներ Արուճում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

12-06-2025 13:50

Հայ-իտալական համատեղ հնագիտական պեղումներ Արուճում

2025 թ. հունիսից շարունակվում են հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող հնագիտական պեղումները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախաձեռնությամբ։ Արշավախմբերը պեղումներ են իրականացնում Արուճ գյուղի միջնադարյան դղյակ-ամրոցում, ինչպես նաև Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում։

Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ պեղումները սկսվել էին դեռևս 2022 թվականին։ Դղյակ-ամրոցը թվագրվում է 12–13-րդ դարերով, սակայն հետագա դարերում ևս շարունակել է գործել։ 20-րդ դարում տարածքում կառուցվել են բնակելի տներ և այլ շինություններ, ինչը ներկայումս բարդացնում է հնագետների աշխատանքը։

ՀԱԻ գիտական քարտուղար, արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրման ու պեղումների աշխատանքները կատարվում են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում և կշարունակվեն մինչև հունիսի 23-ը։ Հայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են ամրոցի պեղված հատվածների ամրակայման, ինչպես նաև Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցերը։