Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) 34-րդ սենյակում տեղի ունեցավ Ճարտարապետական մոդելավորման գիտական խմբի հերթական սեմինարը՝ «Ինֆրակարմիր պատկերների կիրառումը հնագիտության մեջ» թեմայով։
Զեկուցմամբ հանդես եկավ Արշալույս Մկրտչյանը՝ ներկայացնելով ինֆրակարմիր պատկերների կիրառության մեթոդաբանությունը հնագիտական հետազոտություններում։ Սեմինարը եզրափակվեց հետաքրքիր քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին հարցերով, փորձով և առաջարկներով։