Հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ հերթական դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» թեմայով։ ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում ատենախոսությամբ հանդես եկավ Ռուզաննա Մկրտչյանը։
Ատենախոսությունը նվիրված է Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության մարդաբանական տիպի, ժողովրդագրական պատկերի, կենսակերպի, սննդակարգի, թաղման ծեսի առանձնահատկությունների վերակազմությանն՝ ըստ գանգաչափական, ոսկրաչափական, սեռատարիքային և ատամնաախտաբանական հատկանիշների: Ընդդիմախոսությամբ հանդես եկան ` պ. գ. դ., պրոֆեսոր Հայկ Գրիգորի Ավետիսյանը, պ. գ. դ. Գարեգին Սահակի Թումանյանը և ա.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Երվանդի Սիմոնյանը։ Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ն։ Ընթացքում եղան այլ ելույթներ ևս։ Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ռ․ Մկրտչյանի աշխատանքը։