Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Մասնակցություն  Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

17-07-2025 11:52

Մասնակցություն Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարին

Սույն թվականի հուլիսի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվեց Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարը (XVI Конгресс антропологов и этнологов России (XVI КАЭР))։ Միջոցառումը երկխոսության հարթակ էր Ռուսաստանի տարածաշրջանային և մասնագիտացված գիտական կենտրոնների գիտնականների և արտասահմանյան մարդաբանների ու ազգագրագետների միջև։

Համագումարին մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Նելլի Խաչատուրյանը՝ ներկայացնելով զեկույց “Էթնոկրոնական ինքնության ֆենոմենի ուսումնասիրության առանձնահատկությունները ժամանակակից հասարակությունների վերափոխման համատեքստում” (Особенности изучения феномена этнорелигиозной идентичности в контексте трансформации современных обществ) թեմայով ( համահեղինակությամբ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռ. Կարապետյանի)։ Զեկույցը նախապատրաստվել է ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀՀԳ 2024 24SSAH-6A008 ծածկագրով «Էթնիկ եւ կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակում։

Համագումարին մասնակցության արդյունքում նաև համաձայնություն ձեռք բերվեց Համագործակցության մասին պայմանագիր կնքելու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի միջև։