«Լուծումներ համագործակցության միջոցով» միջազգային թանգարանային կոնֆերանսը մեկնարկել է Երևանում
2025 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մեկնարկեց «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» միջազգային թանգարանային կոնֆերանսը։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց Հայաստանի, Չինաստանի, Վրաստանի թանգարանների ներկայացուցիչներին, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակութային ժառանգության ազգային բյուրոյի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ին առընթեր գիտական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։
Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի պատմության թանգարանն ու «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան։
Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, պ.գ.դ. Պավել Ավետիսյանը։
Զեկույցով հանդես եկավ ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը՝ ներկայացնելով «Հայաստան–Չինաստան հարաբերություններ. Հայաստանում Մետաքսի ճանապարհի ընթացիկ հնագիտական ուսումնասիրություններն ու համագործակցությունները» թեմայով զեկույց։