Հայաստանի տարբեր շրջաններում բնակություն հաստատած արցախցի երեխաները շարունակում են խաղալ մեր օրերում տարածված խաղերը իրենց լեզվաբարբառային տարբերակներով, սովորեցնում են իրենց խաղերը տեղացիներին և սովորում տեղական խաղեր: Իսկ ավագ սերունդը դեռ պահպանում է այսօր կենցաղից դուրս եկած հին խաղերի և խաղային բանահյուսության հիշողությունները:
ՀԱԻ Բանագիտության բաժնում արցախյան խաղատեսակներն ու խաղային բանահյուսությունն ուսումնասիրող գիտահետազոտական խումբը դաշտային աշխատանքներ է իրագործում Լոռու մարզում (Ստեփանավան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Հոբարձի, Գարգառ, Լոռի Բերդ և այլ):
Ծրագիրն իրագործվում է Գիտության կոմիտեի աջակցությամբ: