Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Պրահայի Կառլովի համալսարանում կայացավ «Heritage and Depopulation in Europe» միջազգային գիտաժողովը։

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

10-09-2025 10:18

Պրահայի Կառլովի համալսարանում կայացավ «Heritage and Depopulation in Europe» միջազգային գիտաժողովը։

Օգոստոսի 27-29-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Կառլովի համալսարանում, կայացավ “Heritage and Depopulation in Europe” միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 106 երկրից գիտնականներ, փորձագետներ և հետազոտողներ՝ քննարկելով ժողովրդագրական փոփոխությունների, ժառանգության պահպանության և մշակութային ինքնության պահպանման շուրջ հրատապ խնդիրները։
Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը, պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը, գիտաշխատողներ պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը և Մարիամ Հարությունյանը։
Մասնակիցները ներկայացրեցին զեկուցումներ Եվրոպայի հայկական սփյուռքում ընթացող փոփոխությունների, համայնքային կյանքի առանձնահատկությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության և կրոնական կյանքի հիմնախնդիրների վերաբերյալ։