Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով բանախոսություն

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

18-09-2025 19:00

«Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով բանախոսություն

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) տեղի ունեցավ Բանագիտության բաժնի 2025 թ․ աշնանային առաջին բանախոսությունը։ ԵՊՀ դասախոս, բ․գ․դ․ Ալվարդ Ջիվանյանը ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում ներկայացրեց «Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով իր զեկույցը։
Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց բանախոսին՝ ընդգծելով ինստիտուտի և այլ գիտական ու գիտակրթական կառույցների համագործակցության կարևորությունը:
Ալվարդ Ջիվանյանն անդրադարձավ արևմտաեվրոպական (կելտական, անգլիական, գերմանական) և հայ բանահյուսության ու գրականության մեջ «մարդու և բնության փոխանակերպելիության» երևույթին։ Բանախոսը ներկայացրեց այն դրսևորումները, երբ բնության երևույթներին վերագրվում են մարդկային հատկանիշներ (անթրոպոմորֆիզմ), ինչպես նաև հակառակ պրոցեսը՝ մարդու բնությանը նմանեցում (ապամարդացում)։ Նա նշեց նաև մի շարք հարակից խնդիրներ, որոնք առնչվում են թեմային։
Բանախոսությունը եզրափակվեց հարցուպատասխանի և քննարկման հատվածով։