Բանախոսություն «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայացավ 2025 թ․ աշնանային առաջին սեմինարը։ «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող Գարիկ Աթանեսյանը։
Բաժնի ղեկավար, պ․ գ․ դ․ Միհրան Գալստյանը ներկայացրեց թեմայի շրջանակները՝ ընդգծելով դրա արդիականությունը ներկայիս զբոսավարության համար։ Գ․ Աթանեսյանը ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում զբոսավարության ոլորտի խնդիրներին՝ դրանք համեմատելով արևմտյան երկրների փորձի հետ։ Սեմինարի ընթացքում և ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում։