ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնակցությունը Սալոնիկում կայացած միջազգային գիտաժողովին
Սալոնիկի Հնագիտական թանգարանը և Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը՝ ժառանգության գիտության ինստիտուտը (CNR-ISPC) համատեղ հոկտեմբերի 15-19-ը կազմակերպեցին «Երաժշտություն, պար և ձայնային լանդշաֆտներ Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհում» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի 24 ընտրված մասնակիցներից էր նաև ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը։ Գիտաժողովը ընդգրկում էր նաև մշակույթի նախարարության կողմից կազմակերպված անտիկ երաժշտության վերակազմված համերգ և հնագիտական այց Վերգինա, Պելլա Մակեդոնյան արքաների դամբարաններ։ Գիտաժողովից դուրս տեղի ունեցավ հանդիպում Սալոնիկի միջազգային հելլենական համալսարանի Հումանիտար Ֆակուլտետի դեկան, պրոֆեսսոր Մանոլիս Մանոլեդակիսի հետ, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։