Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Բանախոսություն «Հայոց թագավորի կերպարը «Աղուզ-Նամե» վիպական ստեղծագործության մեջ» թեմայով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-10-2025 19:00

Բանախոսություն «Հայոց թագավորի կերպարը «Աղուզ-Նամե» վիպական ստեղծագործության մեջ» թեմայով

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինարը՝ «Հայոց թագավորի կերպարը «Աղուզ-Նամե» վիպական ստեղծագործության մեջ» թեմայով։ Զեկույցը ներկայացրեց ՀԱԻ Բանագիտության բաժնի գիտաշխատող, բ․ գ․ թ․ Սամվել Ռամազյանը։ Ներկաներին էին ՀԱԻ աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվող այլ անձինք։

Զեկուցողին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց օտար աղբյուրներում պահպանված տեղեկությունները Հայոց Կիլիկիայի թագավորների վերաբերյալ։ Սեմինարի ավարտին անցկացվեց ակտիվ քննարկում, և ներկաները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր բանախոսին ու քննարկել ներկայացված նյութը։