Սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը իրականացրել է հետազոտական այց Արգենտինայի Հանրապետություն՝ տեղում դաշտային ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։
Դաշտային աշխատանքները, որոնք իրականացվել են մի շարք հետազոտական մեթոդներով, ընդգրկել են Բուենոս Այրես, Կորդովա, Վիլյա Կառլոս Պաս քաղաքները, ինչպես նաև դրանց արեւելյան և արվարձանային մի շարք բնակավայրեր։ Այցի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ և խորացված հարցազրույցներ համայնքային կառույցների պատասխանատուների, հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքային կյանքում ներգրավված և չներգրավված անձանց հետ։ Բացի դրանից, փաստագրական արձանագրման են ենթարկվել հայկական հուշարձաններ, կոթողներ և համայնքային միջոցառումներ։