Նոյեմբերի 20–22-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի հարավարևմտյան «Նեոֆիտ Ռիլսկի» համալսարանի Բալկանյան ուսումնասիրությունների և մասնագիտացումների միջազգային համալսարանական սեմինարը կլոր սեղանի շուրջ համախմբեց տարբեր երկրների գիտնականների «Religion and Religiosity – The Balkans and the Black Sea Region» թեմայով։
Միջոցառումը նման ձևաչափով անցկացվող արդեն 35-րդ ֆորումն էր։ Սեմինարը միավորեց Հայաստանից, Վրաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Ճապոնիայից, Կոսովոյից և Բուլղարիայից ժամանած հետազոտողների, ովքեր քննարկեցին կրոնի դերը պատմական, մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստերում։
Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը, Սալվինե Մարկոսյանը և Մարիամ Հարությունյանը։ Մասնակիցները ներկայացրեցին «Ethnic Spaces, Social Institutions, and the Intergenerational Transmission of Religiosity in Diaspora» վերտառությամբ զեկուցումը: