ՀԱԻ-ում տեղի ունեցավ 2025 թ. տարեկան հաշվետու ժողովը
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գրադարանում տեղի ունեցավ ինստիտուտի 2025 թ. տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին մեկ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Ինստիտուտի 2025 թ. ընթացքում իրականացված գիտական, կրթական և կազմակերպչական աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը։
Ժողովին ավարտին ելույթով հանդես եկան տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-թղթակից անդամ Յուրի Սուվարյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը՝ բարձր գնահատելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեությունը, արձանագրած արդյունքներն ու զարգացման միտումները։
Ներկաները նաև հարցեր ուղղեցին Ա. Բոբոխյանին՝ անդրադառնալով իրականացված ծրագրերին, առկա խնդիրներին և առաջիկա ռազմավարական առաջնահերթություններին։