Սույն թվականի հունվարի 21–24-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատողներ՝ ասպիրանտներ Սալվինե Մարկոսյանը, Մարիամ Հարությունյանը և պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը, ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով այցելել են Ստամբուլ։ Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ «Ակօս» թերթի խմբագրատանը, «Արաս» հրատարակչությունում և «Եսայան» միությունում, իրականացվել է տվյալների նախնական հավաքագրում:
Այցելությունը հիմք է հանդիսանալու Սալվինե Մարկոսյանի՝ «Ստամբուլահայերի համայնքային կյանքը` ըստ «Ակօս», «Ժամանակ» և «Նոր Մարմարա» թերթերի» թեմայով ատենախոսական թեզի շրջանակում հետագա ուսումնասիրություններ իրականացնելու համար։
Այցն իրականացվել է Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։