Մարտի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժինը կազմակերպել էր հերթական բանախոսությունը։ ՀԱԻ ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, կայացավ «Միջգաւառական անեքթոտները Հալէպի հայ գաղթականութեան մէջ» խորագրով բանախոսությունը, որը ներկայացրեց պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը։
Բանախոսությանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ և ուսանողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ներկայացրեց բանախոսին՝ կարևորելով նմանատիպ գիտական հանդիպումների կազմակերպումն ու դրանց դերը մասնագիտական երկխոսության խթանման գործում։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում․ ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին և ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները։