Լուսինե Տանաջյանը` Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի 15-րդ աշխատաժողովում
Սույն թվականի ապրիլի 9–11-ը Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը մասնակցել է Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած 15-րդ միջազգային աշխատաժողովին (Անն Արբոր, ԱՄՆ)։
Վորքշոփի շրջանակում պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը ներկակացել է Հունաստանի հայերի ինքնության հարցերի շուրջ զեկուցմամբ։
Միջոցառումը համախմբել էր սփյուռքագիտության և հայագիտության ոլորտների առաջատար գիտնականների, տարբեր երկրներից ժամանած հետազոտողների` ձևավորելով բովանդակալից գիտական քննարկումների և փորձի փոխանակման միջավայր։