Մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, տեղի ունեցավ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումները Հայաստանի ժայռապատկերներում» թեմայով բանախոսությունը։
Վերջերս լույս է տեսել պ. գ. թ. Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը, որին էլ նվիրված էր ՀԱԻ Բանագիտության բաժնի կազմակերպած հանդիպումը՝ գրքի հեղինակի ներկայացմամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ և թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ կարևորելով Հայաստանի ժայռապատկերներին նվիրված աշխատության հրատարակությունն ու հեղինակի կատարած կարևոր և երկարամյա աշխատանքը։
Կ․ Թոխաթյանը ներկայացրեց մենագրությունից հատվածներ, անդրադարձավ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում հանդիպող ժայռապատկերներին, որոնք ունեն հազարամյակների պատմություն։
Բանախոսության ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ծավալվեց քննարկում։