Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կայացավ «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-05-2026 11:10

Կայացավ «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը

Մայիսի 22-ին Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, բ. գ. դ. Արմեն Շ. Սարգսյանի «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շամուտցիներ, Արմեն Շ. Սարգսյանի հարազատները, ՀԱԻ աշխատակիցներ և այլ հյուրեր։ Ներկաներին ողջունեց Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի տնօրենը, կարևորելով Արմեն Շ. Սարգսյանի աշխատության արժեքն ու նշանակությունը։ Գրքի վերաբերյալ գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանը։

Հեղինակը խոսեց գրքի ստեղծման պատմության, շուրջ կեսդարյա աշխատանքի արդյունքների և ուսումնասիրությունների ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Գրքի կարևորությունն ընդգծեցին և այն բարձր գնահատանքի արժանացրին նաև մյուս ելույթ ունեցողները։ Ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակին և քննարկելու աշխատության տարբեր թեմաներ։

«Շամուտ» գիրքը նվիրված է Գուգարաց աշխարհի Լոռու մարզի Շամուտ գյուղին և նրա 163-ամյա պատմությանը։ Այն նախատեսված է ոչ միայն շամուտցիների, այլև բանագետների, ազգագրագետների, լեզվաբանների, մշակութաբանների և այլ մասնագետների համար։ Գիրքը նվիրված է անցած-գնացած, բայց իրենց բարի գործերով սերունդների հիշողության մեջ հավերժացած շամուտցիներին։ Որպես բնաբան ընտրված է Հրանտ Մաթևոսյան-ի խոսքը․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրված է մարդու և անասունի արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես։ Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։

Շնորհանդեսի ավարտին հեղինակը ներկաներին նվիրեց գիրքը՝ իր մակագրությամբ։