Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Վիշապաքարերը կենդանանում են նոր սերնդի համար. մեկնարկել է «Վիշապների պահապանները» կրթական արշա

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

11-06-2026 15:04

Վիշապաքարերը կենդանանում են նոր սերնդի համար. մեկնարկել է «Վիշապների պահապանները» կրթական արշա

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ), «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ն և «ՕնՕֆֆ» անիմացիոն ստուդիան սկսել են իրականացնել «Վիշապների պահապանները» կրթական-մշակութային նախագծի մարզային հանդիպումների շարքը։
Մայիսի 27-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիսավոր պրեմիերայից հետո, նախագծի գիտական և ստեղծագործական թիմն արդեն իսկ հասցրել է հյուրընկալվել Արմավիր, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ և Աբովյան համայնքներում։
 
 Ո՞րն է ինստիտուտի դերը. Որպես ոլորտի առաջատար գիտական կենտրոն՝ ՀԱԻ-ն ապահովում է նախագծի բովանդակային հենքն ու գիտական ճշգրտությունը։ Մեր մասնագետների խորհրդատվությամբ վիշապաքարերի մասին գիտական տեղեկատվությունը համապատասխանեցվել է վերջին հնագիտական պեղումների տվյալներին: Ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի կողմից իրականացվող ինտերակտիվ զրույցները պատանիներին զինում են հնագիտական գիտելիքներով՝ նրանց վերածելով մեր ժառանգության տեղեկացված պահապանների։
 
 Ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր հանդիպմանը.
  • «Վիշապն ու Վահագնը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրություն (հիմնված Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի վրա)։
  •  Գիտական ինտերակտիվ զրույց վիշապաքարերի գաղտնիքների ու վերջին պեղումների մասին՝ Արսեն Բոբոխյանի հետ։
  •  «Տիեզերք» բենդի կողմից նախագծի համար հեղինակած հատուկ նոր երգի շնորհանդես։
  •  Կրթական նվեր. Յուրաքանչյուր պատանի հանդիպման ժամանակ կստանա նախագծի հատուկ ինտերակտիվ գրքույկը։
 Առաջիկա կանգառների ժամանակացույցը.
????Հունիսի 11 – Աշտարակ և Ապարան
???? Հունիսի 16 – Սևան և Գավառ
???? Հունիսի 18 – Էջմիածին
 
 Հատուկ մրցանակ՝ ակտիվ պատանիներին. Մարզային հանդիպումների ավարտից հետո սոցիալական հարթակներում կմեկնարկեն ինտերակտիվ 3 թվային քվեստներ։ Լավագույն արդյունք գրանցած հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու բացառիկ մեկօրյա գիտարշավի դեպի իրական վիշապաքարեր՝ հնագետների ուղեկցությամբ։
 
 Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափակության պատճառով նախնական գրանցումը պարտադիր է։
 
 Նախագիծն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախագծի շրջանակոմ ցուցադրվող ֆիլմի ստեղծմանը աջակցել է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամը։