Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Վիեննայի համալսարանում անցկացվոող Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ զեկույցով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

29-08-2026 10:35

Վիեննայի համալսարանում անցկացվոող Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ զեկույցով

Օգոստոսի 24–29-ը Վիեննայի համալսարանում անցկացվում է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսը (25th International Congress of Byzantine Studies)՝ «Byzantium beyond Byzantium» («Բյուզանդիան Բյուզանդիայից այն կողմ») խորագրով։ Բյուզանդագիտության խոշորագույն միջազգային գիտական համաժողովներից մեկին այս տարի մասնակցում են շուրջ 1500 գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կոնգրեսում զգալի է Հայաստանից ժամանած գիտնականների, ինչպես նաև հայագիտությամբ զբաղվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը։
 
Օգոստոսի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ «Echoes of Classical Antiquity: The Reminiscences of the Carved Gems in the Iconographic Program of Cilician Armenian Miniatures» («Դասական անտիկության արձագանքները. փորագիր գեմմաների վերապրուկները Կիլիկյան հայկական մանրանկարների պատկերագրական ծրագրում») զեկույցով։
 
Զեկույցը նվիրված էր անտիկ փորագիր գեմմաների պատկերագրության և Կիլիկյան հայկական մանրանկարչության միջև հնարավոր առնչություններին։ Մի շարք պատկերագրական մոտիվների կառուցվածքային և հորինվածքային համապատասխանությունների հիման վրա քննարկվեցին անտիկ պատկերագրական ավանդույթի փոխանցման ուղիները և այն հնարավորությունը, որ առանձին դեպքերում փորագիր գեմմաները կարող էին անմիջական պատկերագրական օրինակ ծառայել միջնադարյան հայ մանրանկարիչների համար։
Զեկույցը ներկայացվեց բյուզանդական պատմության ճանաչված մասնագետ Յոհաննես Պրայզեր-Կապելլերի (Johannes Preiser-Kapeller) նախագահությամբ անցկացված նիստում։
 
Արմինե Գաբրիելյանի մասնակցությունը կոնգրեսին իրականացվել է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (H. Hovnanian Family Foundation Armenia) ֆինանսական աջակցությամբ։