Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Վիկտորյա Վասիլյանը մասնակցել է Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

22-09-2026 10:56

Վիկտորյա Վասիլյանը մասնակցել է Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսին

2026 թ. սեպտեմբերի 14-ից 18-ը Վարշավայի համալսարանը հյուրընկալեց Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսը, որը Սև ծովի տարածաշրջանի հնագիտությանն ու պատմությանը նվիրված ամենակարևոր միջազգային գիտական միջոցառումներից է։ Այս տարվա կոնգրեսը նվիրված է ականավոր գիտնական և այս շարքի նախաձեռնողներից մեկի՝ Գոչա Ռ. Ցեցխլաձեի հիշատակին։

Կոնգրեսը միավորեց ավելի քան 100 հետազոտողի՝ Եվրոպայի և աշխարհի այլ մասերի ավելի քան 20 առաջատար գիտական կենտրոններից։ Միջոցառման աշխատանքները կկենտրոնանան «Ընդհանուր միտումներ և տեղական ավանդույթներ Սև ծովի տարածաշրջանում (մ.թ.ա. 7-րդ դար – մ.թ. 5-րդ/6-րդ դարեր)» թեմայի շուրջ։

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը, որի ելույթի թեման էր «Հունահռոմեական մշակույթի ազդեցությունը հայ-պոնտական պատկերագրության վրա»։ Միջոցառումը ուղեկցվեց նաեւ թանգարանային մի շարք էքսկուրսիաներով եւ նոր համագործակցող երկրների ներգրավմամբ։ Մանրամասները կարող էք դիտել ստորեւ հղմամբ՝https://crac.uw.edu.pl/8th-international-congress-on-black-sea-antiquities/