Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

28-10-2026 14:08

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի հայագիտության բաժինը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Միջոցառմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (ծրագիր N 23RL-6A006) և Զալցբուրգի համալսարանը։
 
Գիտաժողովի առաջին օրը ներառել է երեք թեմատիկ նիստ։
Առաջին՝ «Ժառանգությունը սահմաններից այն կողմ» խորագրով նիստը, նախագահությամբ Հայկուհի Մուրադյանի (IACHS), մեկնարկել է ավստրիացի մասնագետներ Աննա Կայզերի, Մանֆրեդ Միտլբյոկի և Յոզեֆ Այտլերի զեկուցումներով։
Երկրորդ՝ «Հնագիտությունը և սահմանամերձ շրջանները» խորագրով նիստը, որը նախագահել է Յասմին Դում-Տրագուտը, ընդգրկել է Համլետ Պետրոսյանի, Անուշ Սաֆարյանի, Համազասպ Աբրահամյանի և Գայանե Ըռքոյանի զեկուցումները։
Երրորդ՝ «Փաստագրում և հնագիտություն» նիստի ընթացքում, Աննա Կայզերի նախագահությամբ, իրենց հետազոտություններն են ներկայացրել Ռուբեն Գալիչյանը, Հյուլե Քեչիչյանը և Ֆրանսիայից ժամանած Սիփանա Չաքերյանը (RePaZ նախաձեռնություն):
 
Յուրաքանչյուր զեկուցում ուղեկցվել է հարցուպատասխանով և մասնագիտական քննարկումներով՝ հնարավորություն ընձեռելով անդրադառնալու ներկայացված հետազոտությունների տարբեր կողմերին և մտքեր փոխանակելու մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրների շուրջ։
 
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 30-ին: