2026 թ. նոյեմբերի 5–6-ին Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում՝ Նեոֆիտ Ռիլսկու անվան Հարավարևմտյան համալսարանում (South-West University «Neofit Rilski»), տեղի է ունեցել «Aristocracy and Meritocracy – The Balkans and the Black Sea Region» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտաշխատող, հայցորդ Սալվինե Մարկոսյանը և նույն բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նելլի Խաչատուրյանը։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվել է համատեղ զեկուցում՝ «The Making of a New Merit-Based Intellectual Elite: Hrant Dink and the Transformation of Armenian Public Life in Turkey» խորագրով։ Զեկուցման շրջանակում անդրադարձ է կատարվել Հրանտ Դինքի մտավորական և հասարակական գործունեությանը, ինչպես նաև նրա դերակատարությանը Թուրքիայում հայ համայնքային և հասարակական կյանքի վերափոխման գործընթացում։ Զեկուցման թեման անմիջականորեն առնչվում է Սալվինե Մարկոսյանի ատենախոսական հետազոտությանը։
Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ և հետազոտողներ Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հունաստանից, Խորվաթիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից՝ նպաստելով տարբեր երկրների գիտական փորձի և հետազոտական մոտեցումների փոխանակմանը։
Նելլի Խաչատուրյանի մասնակցությունը գիտաժողովին ֆինանսավորվել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (H. Hovnanian Family Foundation) կողմից՝ տրամադրված գիտական ճանապարհորդության դրամաշնորհի շրջանակում։