Պեղումներ Արուճի միջնադարյան դղյակի ներքին հատվածում
2022 թ․ սկսած «Միջնադարյան ամրոցաշինություն Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակում հայ-իտալական համատեղ արշավախումբը (ղեկավարներ՝ պ․գ․թ․ Աստղիկ Բաբաջանյան (ՀԱԻ), դր Սերջիո Ֆերդինանդի (ISMEO)) պեղումներ է իրականացնում Արուճի միջնադարյան դղյակի ներքին հատվածում։ Պեղումների շնորհիվ վավերացվել են 12-20-րդ դարերն ընդգրկող մշակութային շերտեր՝ վերակառուցման բազմաթիվ փուլերով։
2024 թ․ պեղաշրջանի արդյունքում գրեթե ամբողջացել է 12-14-րդ դդ․ թվագրվող մոնումենտալ աշխարհիկ շենքի մեծ սրահը՝ կից օժանդակ սենյակներով։ 2024 թ․ բացված ուշագրավ կառույցներից են ժայռափոր երկու հարակից հորերը սրահի հյուսիսարևելյան կողմում։