Շարունակվում է Շիրակի մարզի Լեռնակերտի հուշարձանախմբի պեղումները
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի հնագիտական ինստիուտի Եվրասիական բաժանմունքի միջև համագործակցության շրջանակներում շարունակվում է Շիրակի մարզի Լեռնակերտի հուշարձանախմբի պեղումները: 2024 թվականին պեղվում է Լեռնակերտի բրոնզ-երկաթեդարյան մեծ դամբանաբլուրը:
Արշավախմբի համաղեկավարներ՝ պ․գ․թ․ Բենիկ Վարդանյան և պ․գ․դ․, պրոֆ․ Սաբինե Ռայնհոլդ: Պեղումներին մասնակցում են հնագետներ Մարիամ Սարիբեկյանը (ՀԱԻ), Աստղ Պողոսյանը (ՀՊԹ), IT-մասնագետ Դիրք Մարիաշկը (ԳՀԻ), ուսանողներ Սաթենիկ Մկրտչյանը (ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) և Մաքսիմիլիան Ֆոիթը (Հումբոլդտի համալսարան)։