Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

05-08-2024 04:42

ՀԱԻ արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում (ղեկ. պ.գ.թ. Դ.Միրիջանյան): Այն բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, հարակից տապանաբակից, օժանդակ շինություններից: Ս. Աստվածածին եկեղեցին թվագրվում է 14-րդ դ. սկզբով՝ կառուցված է սպիտակ, սրբատաշ ավազաքարով, որից էլ առաջացել է ժողովրդական անունը՝ Սպիտակ վանք:
Պեղումների ուշագրավ արդյունքներից է նորահայտ եկեղեցին, որը բացվել է Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում: Նորահայտ եկեղեցու պատերը պահպանվել են գրեթե 1.5 մ բարձրությամբ, խորանին իր տեղում հայտնաբերվել է Սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատին՝ մկրտության ավազանը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ տապանաքարեր, որոնցից որոշները կրում եմ մարդու սխեմատիկ պատկերներ, ինչը բնորոշ է 13-14-րդ դդ., ինչպես նաև մեկ մոնղոլական դրամ: