Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Ռուսաստան․ «ավանդական արժեքները» երևակայական համայնքի խոսույթում» սեմինար-քննարկում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

20-08-2024 18:00

«Ռուսաստան․ «ավանդական արժեքները» երևակայական համայնքի խոսույթում» սեմինար-քննարկում

Օգոստոսի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ «Ռուսաստան․ «ավանդական արժեքները» երևակայական համայնքի խոսույթում» սեմինար-քննարկումը։ Դասախոսությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանայի Բաթի համալսարանի դասախոս Իվան Գոլոլոբովը։
Բանախոսն անդրադարձավ դեռևս խորհրդային տարիներին ռուսական պետության քաղաքական գաղափարախոսությանը՝ Մարսիզմ-Լենինիզմին։ «Արդեն անկախ Ռուսաստանի դեպքում «Ավանդական արժեքների» խոսույթը, որը տեղափոխվել է ռուսական քաղաքականության կենտրոն, վերջին մի քանի տարիներին սովորաբար համարվում են պահպանողական, ազգայնական ուժերին դիմելու փորձ։ Սակայն, «ավանդական արժեքների» խոսույթն իրականում հակառակ ազդեցությունն է ունենում․ դա ուտոպիստական նախագիծ է».-նշեց Ի․ Գոլոլոբովը ։
Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով: