Բանախոսություն «Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ» խորագրով
Հունիսի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասախոսությունը։ ՀԱԻ Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, բ․գ․դ․ Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ (միախոսական և երկխոսական առածներ, երկխոսական-հարցուպատասխանական ասույթաբանություն, շուտասելուկներ և այլն)» խորագիրը կրող դասախոսությունը։
ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, ապա Ա․ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով։