Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

27-05-2024 15:31

Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր

Ս.թ. մայիսի 23-ին Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր՝ մի կողմից Վարշավայի համալսարանի, հանձին ռեկտոր Ալոյցի Նովակի, մյուս կողմից՝ «ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի», հանձին տնօրեն Արսեն Բոբոխյանի, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության», հանձին տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի», հանձին տնօրեն Կարեն Փահլևանյանի, միջև: Կնքման արարողությանը ներկա էր Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:
Հուշագրի նպատակն է զարգացնել հայ-լեհական համագործակցությունը հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում: Հաջորդիվ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված երկաթեդարյան Հայաստանի խեցեղենի արտադրության, բաշխման և օգտագործման օրինաչափություններին:
Հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը՝ «Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով: