Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հանդիպում հայ-չեխական համատեղ հնագիտական արշավախմբի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

04-10-2023 15:42

Հանդիպում հայ-չեխական համատեղ հնագիտական արշավախմբի ներկայացուցիչների հետ

Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունը հանդիպեց Հայաստան ժամանած չեխ գործընկերների հետ։ Քննարկվեցին Արմավիրի մարզում հայ - չեխական արշավախամբի այս տարի կատարած աշխատանքնը և հետագա համագործակցության հեռանկարները։

Արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թ. սեպտեմբեր ամսին` համաձայն 2015 թ. ձեռք բերված համաձայնության ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև: Արշավախմբի նպատակն է իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում` պարզելու համար հնագիտական շերտերի, կառույցների և այլ բնույթի կառուցվածքների տարածումը արտաքին նշաններ չունեցող տեղամասերում: 2015 թ. իրականացվող ծրագիրը նախնական է և կրում է փորձնական կամ ճանաչողական բնույթ: Սույն տարվա հետազոտությունների մեջ են ընդգրկվել հետևյալ հնավայրերը.

Խանջյան բլուր բնակատեղի – նեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Խանջյան,
Աղվեսի ղռեր բնակատեղի – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն,
Լեռնամերձի հնագիտական համալիր – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լեռնամերձ,
Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածքը:
Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Չեխական կողմի ներկայացուցիչներն են.

Սլավիկ Աղասսարյան – կազմակերպիչ,
Վիտ Վիչալչակ – հովանավոր,
Դենիսա Վիչալչակովա – հովանավոր,
Պրոֆեսոր Յան Ֆռոլիկ – հնագետ, արշավախմբի չեխական կողմի ղեկավար, Պրահայի համալսարանի Հնագիտության ինստիտուտ
Յոզեֆ Մատիաշեկ – հնագետ,