Փետրվարի 13-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բակում կայացավ Տյառնընդառաջի տոնական արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր ինստիտուտի գիտակազմակերպչական բաժնի նախաձեռնությամբ։ Տոնական սեղանը զարդաված էր տոնին բնորոշ կերակուրներով ու խմիչքներով։
Մինչ խարույկի վրայով թռչելը՝ ներկաները հանդես եկան ազգագրական պարերով և կրակի շուրջ համապատասխան պտույտ կատարելով։ Տոնի շրջանակում զարդարվել էր նաև կենաց ծառը՝ բարեմաղթանքների թերթիկներով ու քաղցրեղենով։
Միջոցառմանը ներկա էին ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցները, ասպիրանտները և այլ հյուրեր։