Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդես
Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Ներկա էին ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, Վ․ Հակոբյանի հարազատները, աշխատանքային ընկերները և այլ հյուրեր։ ՀԱԻ-ին փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Վ․ Հայրապետյանի ավանդը ներկայացվող հանդեսի կայացման գործում։ ՀԱԻ-ի «Армянский гуманитарный вестник» ամսագիրը հիմնադրվել է 2006 թվականին Վ․ Հայրապետյանի և ընկերների նախաձեռնությամբ ու նվիրումի շնորհիվ։
Շնորհանդեսին ներկայացվող համարները կազմել էին ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և Արմեն Գրիգորյանը (Մոսկվա), ովքեր և իրենց խոսքն ասացին Վ․ Հայրապետյանի մասին։ Վ․ Հայրապետյանին ներկայացրեցին նաև հատորների գրախոսներ, ռուս-հայկական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանն ու պատմաբան, բյուզանդագետ Մանե-Էրնա Շիրինյանը, աշխատակից «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատության համահեղինակ Արա Գուլյանը, Հայրապետյանի ընկերներից Արծրունի Սահակյանը, Էլզա Գուցունովան, մորաքրոջ որդին՝ Լևոն Հակոբյանը և այլք։ Բոլորի խոսքում Վ․ Հայրապետյանը եղել է մեծ մտավորական ու «խիստ» բանասեր։